ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Դուբայի շեյխերը Դուրովին տրամադրել են 1.1 միլիարդ դոլարի արտոնյալ վարկ

Դուբայի շեյխերը Դուրովին տրամադրել են 1.1 միլիարդ դոլարի արտոնյալ վարկ
28.08.2024 | 14:01

Ըստ Wall Street Journal-ի՝ 2018 թվականին Մակրոնը Դուրովին հրավիրել է լանչի և առաջարկել Տելեգրամի գրասենյակը տեղափոխել Փարիզ։

Երբ Տելեգրամը ֆինանսական խնդիրների առաջ էր կանգնած, Դուբայի շեյխերը Դուրովին տրամադրել են 1.1 միլիարդ դոլարի արտոնյալ վարկ։ Ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես պահանջել են Տելեգրամի գրասենյակը տեղափոխել Դուբայ, ինչը և կատարվել է։

Տեսեք, թե ինչպես է գլոբալ մրցակցություն գնում ՏՏ ոլորտի համար՝ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ։

Մինչդեռ, մեզ մոտ, պետության առաջին դեմքի գրասենյակի նախաձեռնությամբ, քննչական կոմիտեն գրոհում է հայկական բրենդերի վրա։ Հատուկ գրասենյակի համակարգիչները բռնագրավում են, որպեսզի ընկերության աշխատանքը խափանվի և փակվի։ Կողքից էլ սատելիտ-զոմբիներն են ֆլեշմոբ կազմակերպում՝ «ջնջեք հայկականը»։

Ինչու՞ չի կարող հակառակը լինել։ Ինչու՞ չենք կարող ունենալ առաջին դեմք, որը, Արարատը հայկականության սիմվոլ համարելով, Մակրոնի օրինակով լանչեր կկազմակերպի հայկական ՏՏ և ոչ միայն ՏՏ բրենդերի հիմնադիրների հետ ու կաշխատի, որ հայկականը մասշտաբայնանա և ավելի գլոբալ դառնա։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 20387

Մեկնաբանություններ